EUVIMEDEUVIMED entdecken
Open Access · CC BY-NC 4.0

Հեղինակության գերակայություն. ազդեցությունն ու խոչընդոտները բովանդակության զարգացման վրա

Հայարփի Սահակյան

Bulletin of Yerevan University E: Philosophy, Psychology · 2025

DOI: 10.46991/bysu.e/2025.16.1.032 ↗

Kurz gefasst

Fachartikel in der Zeitschrift Bulletin of Yerevan University E: Philosophy, Psychology, 2025. Verfasst von Հայարփի Սահակյան. Der Volltext ist frei zugänglich (Open Access, CC BY-NC 4.0).

AbstractBibliografische AngabenZitierenVerwandte Studien

Abstract (Originalsprache)

Հոդվածում քննարկվում է հեղինակության պաշտամունքը և դրա ազդեցությունը բովանդակության օբյեկտիվգնահատման, նորարարության տարածման և հասարակական առաջընթացի վրա: Այս երևույթը դիտարկվում էպատմական և մշակութային տարբեր համատեքստերում՝ ընդգծելով, թե ինչպես է հեղինակային դիրքը հաճախ վերածվումգաղափարների գերակայության գործիքի՝ ստվերելով բովանդակության իրական արժեքը։ Ընդ որում հեղինակությունը ոչմիայն ազդեցության աղբյուր է, այլև սոցիալական նորմերի և արժեքային համակարգերի ձևավորման գործիք, որը կարողէ խոչընդոտել ազատ և քննադատական մտածողությանը։Վերլուծության հիմքում ուսումնասիրվում են Միշել Ֆուկոյի, Ռոլան Բարտի, Կառլ Փոփերի և Էդվարդ Սայիդիտեսակետները, որոնք կարևորվում են ազատ մտածողության և քննադատական մոտեցման խթանման առումով։ Ֆուկոնանդրադառնում է վերահսկողության մեխանիզմներին՝ բացատրելով, թե ինչպես են դրանք սահմանափակում ազատմտածողությունը։ Բարտը, իր «հեղինակի մահվան» գաղափարով, առաջարկում է առաջնային ուշադրությունըկենտրոնացնել բովանդակության վրա՝ անկախ դրա հեղինակից։ Փոփերը շեշտադրում է գիտական մտքի բացությունն ուքննադատական քննարկման անհրաժեշտությունը, իսկ Սայիդն Արևելելք- Արևմուտք բինար հակադրություններիվերլուծությամբ բացահայտում է հեղինակության միջոցով ստեղծված մշակութային գերակայությունները։ Սրանք էլիրենց հերթին հանգեցնում են մտավոր ազատության, գաղափարների բաց շուկայի և մշակութային ինստիտուտներիներսում գոյություն ունեցող հիերարխիաների խնդիրներին։Թերևս, կրթական և մշակութային համակարգերի ազատականացման միջոցով կարելի կլինի հասնելբովանդակության ներքին արժեքի գնահատմանը և արժևորմանը։ Ի վերջո հեղինակային դիրքի ազդեցությունից ազատմիջավայրերն են, որ պետք է նպաստեն նորարարության խթանմանը, ներառականության ձևավորմանն ու հասարակականառաջընթացին՝ ապահովելով ազատ և քննադատական մտածողության զարգացումը։

Zitieren

APA

Սահակյան, Հ. (2025). Հեղինակության գերակայություն. ազդեցությունն ու խոչընդոտները բովանդակության զարգացման վրա. Bulletin of Yerevan University E: Philosophy, Psychology. https://doi.org/10.46991/bysu.e/2025.16.1.032

Vancouver

Սահակյան Հ. Հեղինակության գերակայություն. ազդեցությունն ու խոչընդոտները բովանդակության զարգացման վրա. Bulletin of Yerevan University E: Philosophy, Psychology. 2025. doi:10.46991/bysu.e/2025.16.1.032

BibTeX
@article{2025,
  author = {Սահակյան, Հայարփի},
  title = {Հեղինակության գերակայություն. ազդեցությունն ու խոչընդոտները բովանդակության զարգացման վրա},
  journal = {Bulletin of Yerevan University E: Philosophy, Psychology},
  year = {2025},
  doi = {10.46991/bysu.e/2025.16.1.032}
}
Kostenlos starten →